ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը կրկին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական ձկան վերաբերյալ նախկինում հնչեցրած գնահատականներին։
Պատգամավորը հիշեցրել է, որ կա տարածված խոսք, ըստ որի՝ կյանքում երեք բան հնարավոր չէ հետ բերել՝ արձակված փամփուշտը, սխալ աղջկան ուղարկված հաղորդագրությունն ու վարչապետի արտահայտած խոսքը։
Խաչատրյանի խոսքով՝ Փաշինյանի՝ ձկան յուղոտ լինելու մասին հայտարարությունից հետո հանրության շրջանում բացասական արձագանք էր ձևավորվել, ինչից դժգոհել էին նաև ձկնարտադրողները։ Պատգամավորը նկատել է, որ հետագայում վարչապետը փորձել է հստակեցնել իր խոսքերը՝ նշելով, թե խնդիրը ոչ թե ձկան որակն է, այլ այն, որ դրա համը չի համապատասխանում իր նախասիրություններին։ Սակայն, ըստ Խաչատրյանի, այդ պարզաբանումն արդեն չէր կարող վերացնել նախնական հայտարարության հետևանքները։
Արթուր Խաչատրյանը, դիմելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, անդրադարձավ Հայաստանում արտադրվող ձկան որակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարություններին։
«Դուք ասում եք՝ մեր ապրանքը որակյալ է։ Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում։ Կողմնորոշվեք, հասկանանք՝ ում ենք լսում, ում՝ հավատում»,- ասաց պատգամավորը։
Ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը նշեց, որ վարչապետին պետք չէ վերագրել այնպիսի մտքեր, որոնք նա չի արտահայտել։
«Յուղոտ ձկան մասին ասել է, բայց հաջորդ հարցազրույցում նշել է՝ ես չեմ ասել, որ ՀՀ-ում արտադրվող ձուկը որակյալ չէ, ասել եմ՝ այն ձուկը, որ արտադրվում է ՀՀ-ում, իմ քիմքին հարմար չէ, յուղոտ է»,- արձագանքեց նախարարը։


Բաց մի թողեք
ԵՄ-ում տվյալների կենտրոնների դեմ բողոքի ակցիաները թիրախավորում են Բրյուսելը. Լուսանկար
Սկանդալային քննարկում սահմանադրական խորհրդի նիստում
ՍԴ նախագահ ընտրելու երրորդ փորձն է․ ովքեր են թեկնածուները