Լեգենդար երաժիշտ Բոբ Դիլանը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ, բայց նույնիսկ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հետ հանդիպումը նրան չի ստիպել հրաժարվել իր սովորական հագուստից։
85-ամյա արտիստը պապի առջև ներկայացել է սև վերարկուով, գլխարկով սվիտերով և սև ձեռնոցներով։ Նա գլխարկը չի հանել նույնիսկ հանդիպման ժամանակ, իսկ ձեռքին հովանոց է եղել։
Մասնավոր ընդունելությունը տեղի է ունեցել չորեքշաբթի շքեղ Առաքելական պալատում: Հռոմի պապ Լևոն XIV-ը, որը հոկտեմբերին դարձել է 71 տարեկան, կրում էր իր ավանդական սպիտակ հագուստը։



Բաց մի թողեք
Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն 22-ամյա Էրիկ Մխոյանը. Լուսանկար
Երևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ին
Ինչպես են քաղաքացիները գնահատում պետական մարմինների արձագանքը Շաքիի միջադեպին