11/11/2026

EU – Armenia

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Yerevan Place Hotel»-ում հրդեհ է բռնկվել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 3 մարտական հաշվարկ։