Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդարադատության նախարարությունը երկուշաբթի կհրապարակի նոր սահմանադրության նախագիծը։
Մեր տեղեկություններով, այս օրերին ՔՊ-ում «վերապատրաստումներ» են գնում, զոնդաժ է արվում, թե ինչպես «ծախել» նոր սահմանադրության նախագիծը հանրության վրա: ՔՊ-ականներն առաջիկա օրերին կսկսեն խոսել նոր նախագծի «լուսավոր» կետերի, մասնավորապես՝ վարչապետի լիազորությունների սահմանափակման, ընդդիմության լիազորությունների մեծացման, դատական համակարգի անկախության եւ այլ հարցերի մասին` հույսով, որ կմոլորեցնեն հանրությանը։
Բայց ընդդիմությանը չի հաջողվելու գայթակղել: Իշխանությունն արդեն հույս չունի, որ ընդդիմությանը կհամոզի 7 ձայնով կողմ քվեարկել նախագիծը հանրաքվեի դնելուն: Ահա ինչու ՔՊ-ում վստահ են` Փաշինյանն այլ շանս չունի, քան հրաժարական տալն ու արտահերթի գնալը: Ասում են՝ Ալիեւն այս հարցում կոմպրոմիսի չի գնում եւ ժամկետը չի հետաձգում։


Բաց մի թողեք
ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում
Հայտնի բժիշկը՝ համայնքապետի թեկնածու. Լուսանկար
CNN Türk-ը՝ Հայաստանի նոր սահմանադրության քննարկումների մասին