ՆԳՆ-ն, պարզվում է, 176 միլիոն դրամ է ծախսել անձնագրի մուլյաժների, համերգի եւ փիառի համար: Խանութ մտնելը միջին բարեկեցության քաղաքացու համար ամենօրյա աղետի պես բան է դարձել:
Հրապարակ թերթը գրել է․ Պետական կառույցներն այլեւս ի վիճակի չեն զսպել գնաճը, ՀՀ բնակչությունն օրեցօր ավելի է աղքատանում, իսկ իշխանությունը շարունակում է մարդկանց կերակրել տեսարաններով, միլիոններ վատնել ինքնագովազդի, համերգների վրա՝ անգամ անձնագրի փոփոխությունը վերածելով տոնախմբության։
Նոր կենսաչափական անձնագրի շնորհանդեսը եւ առաջին անձնագրերի հանձնման արարողությունը եւս վերածվեցին շոուի: Անձնագրերը հանձնվեցին հոկտեմբերի 31-ին՝ ՀՀ կառավարության շենքում։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, Հանրապետության հրապարակում եւ Երեւան մոլում անցկացվել են հանրային միջոցառումներ ու համերգ, որի համար 176 միլիոն դրամ՝ մոտ 450 հազար դոլար է ծախսվել։
Մենք դիմել էինք ՆԳՆ՝ խնդրելով հստակեցնել, թե որքան գումար է ծախսվել նոյեմբերի 1-ին կազմակերպված անձնագրի շնորհանդեսի, առաջին անձնագրերի հանձնման արարողության եւ Հանրապետության հրապարակում տեղադրված անձնագրի հսկայական մուլյաժների վրա: Պատասխանից տեղեկացանք, որ ծախսվել է 176 մլն 32 հազար 52 դրամ, որի մեջ մտնում են նաեւ «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում «ՀայՓաս» ընկերության սպասարկման գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքի ճակատին եռօրյա պրոյեկցիոն ցուցադրությունը:
Բայց ՆԳՆ-ն չի պատասխանել մեր ամենակարեւոր հարցերին` 176 միլիոն դրամից կոնկրետ որքանն է վճարվել պետական բյուջեից, եւ որքանն են ներդրել «մասնավոր գործընկերները»: Սահմանափակվել են ընդհանուր ձեւակերպմամբ` ֆինանսավորումն իրականացվել է «պետական եւ մասնավոր գործընկերների համատեղ մասնակցությամբ»։ Չի նշվել նաեւ, թե առանձին-առանձին ինչ են արժեցել Հանրապետության հրապարակում տեղադրված մուլյաժները կամ լուսային շոուն։


Բաց մի թողեք
Նիկոլ, ասե՞մ ինչ գրես Սահմանադրության մեջ
Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ. Լուսանկար
Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել