23/11/2026

EU – Armenia

Հայաստանը խոպան չէ. «Ուրարտու»-ի նախկին գլխավոր մարզիչը՝ Ջորկաեֆի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին. Լուսանկար

Հայաստանը խոպան չէ, գրել է «Ուրարտու»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը՝ հավանաբար նկատի ունենալով Դենիս Ջորկաեֆի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելը։

«Հայաստանը խոպան չէ, որ ով որտեղ չի կարողացել կայանալ, գա այստեղ դիրք զբաղեցնի, սեփական ամբիցիաները բավարարի ու հեռանա՝ իր հետևից թողնելով չկրած պատասխանատվություն»,- գրել է նա։

Դենիս Ջոռկայեֆի թեկնածության առաջադրումը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում շարունակում է Նիկոլի խոստացած և դարձյալ չիրականացված «լավ ախպոր լավ ախպեր» սկզբունքի բացառումը: Իսկ Դենիսը ընդամենը «հայտնի ախպոր անհայտ ախպերն է»:

ԽԾԲ-ն այս անգամ էլ եկավ առաջին պլան:

Կեցցե ամենա արդար և սկզբունքային Նիկոլը: Ուռռա՛, ընկերներ:

Գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը

Հայաստանը խոպան չէ. «Ուրարտու»-ի նախկին գլխավոր մարզիչը՝ Ջորկաեֆի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին