23/11/2026

EU – Armenia

Մոսկվան երկխոսություն է սկսում Եվրոպայի հետ՝ հանուն խաղաղության․ նոր շրջադարձ

Մոսկվան մտադիր է եվրոպացիների հետ նախաձեռնել շփում՝ հասկանալու համար, թե որքանով են նրանք խաղաղություն ցանկացողների կոալիցիա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանի համար կարևոր է հասկանալ, թե որքանով եվրոպացիների դիրքորոշումը կապ ունի խաղաղ կարգավորման ուղու կարգավորման խնդրի հետ։

Այլ կերպ ասած՝ որքանով է այս «ցանկացողների կոալիցիան» խաղաղություն ցանկացողների, այլ ոչ թե պատերազմը շարունակել ցանկացողների կոալիցիա», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Կրեմլի խոսնակի բնորոշմամբ՝ Զելենսկու և Կիևի այլ ներկայացուցիչների հայտարարություններն ավելի շուտ վկայում են այն մասին, որ Ուկրաինան չի ցանկանում շարունակել մարդասիրական գործողությունները: