27/11/2026

EU – Armenia

Թե ով է թալանչին, դա դեռ կերևա. Սերժ Սարգսյանը նաև՝ Սահմանադրության նախագծի մասին

Լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։

Մասնավորապես, նրան հարցրել են, թե ինչպես է արձագանքում Փաշինյանի այն հայտարարությանը, որով վերջինս իրեն «հանցագործ» է անվանել։

Սարգսյանը պատասխանել է, որ այդ հարցի պատասխանը կտա դատարանը՝ նշելով. «Դատարանում երևում է, թե ով է հանցագործ, ով է մարդկանց պարտադրում»։

Անդրադառնալով նաև իրեն «թալանչի» անվանելուն՝ նախկին նախագահը կարճ արձագանքել է. «Կերևա, թե մեզնից ով է թալանչի»։

Վարդան Պողոսյանը շատ ճշգրիտ բնորոշում է տվել Սահմանադրական փոփոխությունների նախագծին և ասել է, որ նախագծի սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական։

Այս մասին ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ուրիշ ավելացնելու բան չունեմ»,- նշեց նա։