Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանի դեմ հարուցված վարույթներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվել է։
Բնակարանների տրամադրման գործով հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Խոսքը վերաբերում է բնակարանների տրամադրման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործին։
Ըստ մեղադրանքի՝ Օհանյանը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել մի շարք անձանց իրավունքներին և օրինական շահերին:
Մեղադրանքի համաձայն՝ 2008 թվականի հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական ապարատի ներքին անվտանգության բաժնի պետ, մայոր Մարտիկ Իսրայելյանը՝ երկարամյա զինվորական ծառայության և մարտական գործողություններին մասնակցելու հիմքով իր հինգ անձից բաղկացած ընտանիքին բնակարան տրամադրելու խնդրանքով զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ՊՆ վարչական ապարատի ղեկավարին, ինչի արդյունքում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից իրականացվող՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման գործընթացում:
Բացի վերոգրյալ զեկուցագրից՝ Մարտիկ Իսրայելյանը 2008 թվականի հուլիսի 17-ին նույնաբովանդակ զեկուցագիր է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որում, բացի բնակարան տրամադրելու խնդրանքից, նշել է իրեն արտահերթ կերպով Երևան քաղաքում բնակարանով ապահովելու ցանկության մասին:


Բաց մի թողեք
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
Պաշտպանության նախկին նախարարի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի գույքի գործով հայց է ներկայացվել դատարան
Կոտայքում վարորդը և ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր ոստիկանի են քարշ տվել