Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար՝ ենթականերին պատժելու նպատակով։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շրջանառության մեջ է դրվել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ծառայողների համար սահմանել բժշկական ստուգում անցնելու, փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելու պարտականություններ եւ դրանք չկատարելու դեպքում` պատասխանատվության միջոցներ։
Ըստ նախագծերի հիմնավորման, գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս լիարժեք հաշվի առնելու ծառայության առանձնահատկությունները, ծառայողների համար սահմանված չեն բժշկական ստուգում անցնելու, փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելու պարտականություններ եւ դրանք չկատարելու համար պատասխանատվության միջոցներ։
Նաեւ հստակեցվելու է կարգապահական կոպիտ խախտումների շրջանակը` կոպիտ խախտում է համարվելու, օրինակ, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը, որի համար կարող է ծառայությունը դադարեցվել։


Բաց մի թողեք
43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը
ԲԱՑԱՌԻԿ․ Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել