Այսօր գրել էինք Ճամբարակի զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին։ Մեր տեղեկություններով՝ զորամասում զինվորներին պատժելու նպատակով նրանց դուրս են բերել վազքի, որի ընթացքում զինծառայողներից մի քանիսը հայտնվել են զորամասի պարագծից դուրս, ինչից հետո նրանց վրաերթի է ենթարկել խոշոր «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենան։
Մեր տեղեկություններով՝ դեպքի հետևանքով մահացած զինծառայողը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը , մեկ ամիս էլ չէր անցել, որ բանակ էր զորակոչվել։
Նա, ըստ մեր տեղեկությունների, գտնվում էր ուսումնական կենտրոնում (ՈւՉՊԿ)։ Նման կենտրոններում զինծառայողները, որպես կանոն, անցնում են նախնական մասնագիտական պատրաստություն, իսկ տվյալ դեպքում, նախատեսված է վեցամսյա խստացված դասընթաց, որից հետո միայն զինծառայողներին պետք է տեղափոխեին համապատասխան զորամասեր։
Մահացած զինծառայողը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանն է՝ 19 տարեկան է։ Նա Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրի Ձորաղբյուր գյուղից էր։

Բաց մի թողեք
Կառավարությունն առաջարկում է նոր տոն սահմանել․ հայտնի է՝ այն աշխատանքային օր կլինի, թե` ոչ
Արամ Ասատրյանի և հղի կնոջ նոր հրապարակումը. Լուսանկար
Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել. Լուսանկար