Նախօրիեն կայացել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։
ՀՖՖ հաղորդմամբ, Կոմիտեի որոշմամբ՝ «Հայք» թիմը հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից՝ 2026-2027 մրցաշրջանում։
Թիմը նաև զրկվել է ընթացիկ մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Բացի այդ, «Հայքը» զրկվել է հաջորդ մրցաշրջանում Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։
ՀՖՖ Մրցումների բաժինը չեղարկել է 2026/27 մրցաշրջանի Հայաստանի Գավաթի Նախնական փուլի 24․08․2026 թվականին նշանակված «Հայք» – «Օլիմպիա» հանդիպումը՝ կապված հաջորդ մրցաշրջանում Առաջին խմբի առաջնությունում խաղալու հնարավորությունից զրկվելու հետ։
«Օլիմպիան» Հայաստանի Գավաթում մրցելույթները կշարունակի 1/8 եզրափակիչից։


Բաց մի թողեք
«Եվրոպայում ավարտին է մոտենում կլիմայական նորմայից տաք եղանակի շրջանը». կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան
Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից
Ինչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է