Այս տարվա հուլիսին ԵՄ անդամ 27 երկրներից 25-ում վառելիքը թանկացել է։
Այս մասին հայտնում է eurostat-ը։ Համաձայն հրապարակված վիճակագրական տվյալների, 26 թվականի հուլիսին վառելիքն ու քսայուղային պրոդուկցիան՝ նախատեսված անհատական ավտոտրանսպորտի համար, ԵՄ-ում թանկացել է 16,9 տոկոսով՝ 25 թվականի հուլիսի համեմատ։
Հրապարակման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ԵՄ-ում վառելիքի թանկացումները ավելի ու ավելի են նկատվում։ Մայիսի պարագայում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 20,7 տոկոս, հունիսին՝ 13,7 տոկոս։ Գլխավոր պատճառը՝ գեոպոլիտիկ լարվածությունն է եւ Մերձավոր-Արեւելյան հակամարտությունը, հատկապես՝ Հորմուզի նեղուցի արգելափակված վիճակը։

Բաց մի թողեք
Ինչ արժե գազը Եվրոպայում, ըստ բորսայական տվյալների
Թուրքական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
Հայտնաբերվել է վտանգավոր խաղալիք, որի վաճառքը կասեցվել է. Լուսանկար