Գազի բորսայական գինը Եվրոպայում՝ այս տարվա մարտի 19-ից հետո առաջին անգամ գերազանցել է 800 դոլարը հազար խորանարդ մետրի համար։
Այս մասին հայտնում է Trading Economics-ը։ Համաձայն բորսայական սակարկությունների, Նիդերլանդական TTF հանգույցում բնական գազի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 2,25 տոկոսով՝ 1000 խմ դիմաց հասնելով 820 դոլարի։
Թանկացումը պայմանավորված է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ լարվածության աճով, ինչը ենթադրում է, որ կարող են լինել դժվարություններ Պարսից ծոցի ավազանի երկրներից սեղմված/հեղուկացված գազի մատակարարումների հետ կապված։
Բացի այդ, անհանգստացնող է նաեւ, թե որքանով է Եվրոպան պատրաստ դիմավորելու առաջիկա ձմեռը՝ Մերձավոր Արեւելքում լարվածության ներկայիս փուլում։

Բաց մի թողեք
Եվրոպայի որ երկրներում է վառելիքը թանկացել
Թուրքական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
Հայտնաբերվել է վտանգավոր խաղալիք, որի վաճառքը կասեցվել է. Լուսանկար