«Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք: Կարող եմ վստահ ասել, որ ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու»:
Այս մասին ԱԺ-կում Կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ասաել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին, թե արդյոք առաջիկա 5 տարում պատրաստվո՞ւմ է ՀՀ-ն դուրս բերել ՀԱՊԿ-ից:
«Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, և, ի դեպ, կանոնադրությունը նախատեսում է նման բան, կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից: Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից: Համենայնդեպս, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- ասել է նա:
Փաշինյանը նկատել է, որ գործընկերային տրամաբանության մեջ կարելի է տարիներ շարունակ ասել՝ հարցեր ունենք, որոնք պատասխաններ պիտի ստանան, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է. «Մենք բոլոր հարցերը տվել ենք, ոչ մի պատասխան չենք ստացել, հետևաբար ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հետաքրքրությունն սպառված է»:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի դահլիճում հնչեցրած հայտարարությանը, թե ՀՀ-ում գոհ կլինեն, եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել կազմակերպությունից:
Պեսկովի խոսքով, եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելուջ համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից։
«Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում գոհ լինել, եթե նրան հեռացնում են։ Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցության այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը՝ ելնելով իր ազգային շահերից, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և այս կազմակերպությունից դուրս գալու»,- լրագրողներին ասել է նա։
Վերջերս ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Հայաստանին ՀԱՊԿ մարմիններում քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս։
Նա հայտարարել էր, թե ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և առաջնորդները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։
Հայաստանը, հիշեցնենք, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականին։

Բաց մի թողեք
Չեմ մոռացել, որ ասել եմ՝ Արցախը Հայաստան է ու վերջ
Ինչ զեկույց են պատրաստում
Հայաստանը պատրաստվում է սկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը