ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ / МФГС) աջակցությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 3–8-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ – Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը:
«ՏԱՐԱԶֆեստ»-ը «Տերյան մշակութային կենտրոնի» ամենամյա առանցքային մշակութային նախագծերից է, որի հիմնական նպատակն է ազգային տարազի, էթնիկ գործվածքների ու ավանդական արհեստների պահպանումը, հանրահռչակումն ու միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը:
Այս տարի փառատոնը միավորում է պատվիրակություններ, դիզայներներ և վարպետներ ԱՊՀ և գործընկեր երկրներից, այդ թվում՝ Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից:
Փառատոնի ծրագիրը իր մեջ ներառում է.
• Ավանդական և ժամանակակից էթնո-հավաքածուների ցուցադրություններ –
միջազգային և հայաստանյան դիզայներների հեղինակային աշխատանքների
ներկայացում,
• Վարպետության դասեր և ցուցահանդես-վաճառք – ավանդական արհեստների,
տեքստիլի և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն,
«ՏԱՐԱԶֆեստ – Մեղրի 2026»-ը ոչ միայն ազգային ինքնության ու դարավոր ավանդույթների արժևորման հարթակ է, այլև յուրօրինակ մշակութային կամուրջ, որը միավորում է տարբեր ժողովուրդների՝ արվեստի, գույների և ավանդական զարդանախշերի ընդհանուր լեզվով:


Բաց մի թողեք
Եղիշե Մելիքյանը՝ Մխիթարյանի մասին. Լուսանկար
«Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. Լուսանկարներ
Չեմ կարողանում հանդուրժել այն խայտառակությունը, որ տիրում է հայկական հարսանիքներում. Կարեն Գևորգյան․ Լուսանկար