09/09/2026

EU – Armenia

Քաղաքացիությունից հրաժարվելու գումարի չափը 10 անգամ կբարձրացնե՞ն

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ կապված պետական տուրքերի չափերը։

Հանրային քննարկման ներկայացված նախագծով նախատեսվում է քաղաքացիություն ստանալու համար սահմանված պետական տուրքը գործող 50 հազար դրամից բարձրացնել մինչև 250 հազար դրամ։

Միաժամանակ նախատեսվում է էականորեն ավելացնել նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար վճարվող պետական տուրքը։ Ներկայում գործող 150 հազար դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 1 միլիոն 500 հազար դրամ։

Այսպիսով, նախագծի ընդունման դեպքում Հայաստանի քաղաքացիություն ստանալու տուրքը կավելանա 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված վճարը՝ 10 անգամ։