12/09/2026

EU – Armenia

Սիրելի քաղաքացի, այն, որ դու այսօր վատ ես ապրում` նրա շնորհիվ է

Այն, որ Նիկոլ Փաշինյանն այսօր լավ է ապրում, քո շնորհիվ է սիրելի այն քաղաքացի, որ ընտրել ես իրեն։ Իսկ այն, որ դու այսօր վատ ես ապրում՝ նրա շնորհիվ է։

Հրապարակ թերթը րել է․ Այն, որ դու չէիր ուզում, որ իշխանության ներկայացուցիչները հարստանան, բայց այս ութ տարիների ընթացքում նրանք հարստացան՝ քո շնորհիվ է։ Իսկ այն, որ դու չհարստացար՝ նրանց շնորհիվ է։

Այն, որ նրանք ապրում են ապահով, բարեկեցիկ ու անհոգ, կարծես երկրի խնդիրներն իրենց տան շեմից այն կողմ չեն անցնում՝ քո շնորհիվ է։ Իսկ այն, որ դու շարունակում ես ապրել բազմաթիվ հոգսերի, անորոշության ու չլուծված խնդիրների մեջ՝ նրանց շնորհիվ է։

Այն, որ իրենք անվտանգ են ԱԱԾ-ով, ոստիկանով` քո շնորհիվ է։ Իսկ այն, որ դու սահմանամերձ գյուղում ապրում ես վտանգի, վախի և անորոշության մեջ` նրանց շորհիվ է։

Այն, որ իրենք ծախսում, ցոփ ու շվայտ կյանք են անում` քո վճարած հարկերի շնորհիվ է։
Այսօր, երբ նրանց կյանքում ամեն ինչ կարծես լավ է, իսկ քո կյանքում՝ ոչ այնքան, գուցե արժե մեկ անգամ կանգ առնել ու ինքներդ ձեզ հարցնես` ի վերջո, ո՞ւմ շնորհիվ է այս ամենը։

Որովհետև քաղաքականության մեջ ամենակարևոր հարցը ոչ միայն այն չէ, թե ով է իշխանության, այլ` արդյոք այդ իշխանության տերը պատասխանատու է քո համար։