Եվրամիությունը նախատեսում է 12 միլիարդ եվրոյի ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման համար, որը պետք է ուղիղ կապ ապահովի Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ եվրոպական շուկաների միջեւ։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ԵՄ վիճակի մասին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում։
Նա ասել է, որ դա լինելու է նոր միջազգային նախագիծ փոխկապակվածության ոլորտում, որը ուղիղ կերպով կապելու է Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան եվրոպական շուկաների հետ։
Միջին միջանցքի այդ ծրագրի զարգացման համար ԵՄ-ն մտադիր է օգտագործել Global Gateway նախաձեռնությունը եւ ներգրավել 12 միլիարդ եվրոյի ներդրումներ այդ նախագծում։ ԵՀ նախագահը ընդգծել է, որ ԵՄ նպատակը ուղիների դիվերսիֆիկացումն է եւ առեւտրային հոսքերի եռապատկումը։
Նախատեսվում է մինչեւ 2030 թվականը կտրուկ կրճատել բեռների տարանցման համար ծախսվող ժամանակը։


Բաց մի թողեք
Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ
2027-ին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,8 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը․ ՍԱՏՄ. Լուսանկար