18/09/2026

EU – Armenia

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի բենզալցակայաններում վառելիքի գները, որոնք կտրուկ աճել են փետրվարին Իրանի մասնակցությամբ հակամարտության սկսվելուց հետո, որակել է որպես անտանելի։

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Ռոլան Լեսկյուրը խոստովանել է, որ նավթամթերքի գները տեսանելի ապագայում բարձր կմնան։ Երկրում դիզվառելիքի արժեքը գերազանցել է լիտրի դիմաց 2,30 եվրոն, իսկ բենզինինը՝ 2,20 եվրոն։ Տվյալ ցուցանիշները միջինում 30%-ով բարձր են ճգնաժամից առաջ գրանցված մակարդակից։ Որոշ լցակայաններում գները մոտենում են 3,00 եվրոյի։