20/09/2026

EU – Armenia

Բան ու գործ թողնել ու Ադրբեջանին ապացուցել, որ Գանձասարը հայկակա՞ն է

Փաշինյանն անդրադարձել է Գանձասարի վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին և այն հարցին, թե ինչպես պետք է Հայաստանն արձագանքի նման պնդումներին։Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը չպետք է իր պետական կառույցների և հասարակության ողջ ներուժը ուղղի Ադրբեջանին պատմական փաստերը ապացուցելու փորձերին։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումը գործնական արդյունք չի կարող ապահովել։

Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ փաստական նյութերը հասանելի են, այդ թվում՝ Մատենադարանում պահպանվող բնագրերը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ուսումնասիրել հարցը, կարող է դիմել այդ աղբյուրներին և ինքնուրույն ծանոթանալ առկա նյութերին։

«ՀՀ բոլոր պետական ինստիտուտները, ամբողջ հայ ժողովուրդը բան ու գործ թողնի և սկսի Ադրբեջանին ապացուցել, որ Գանձասարը հայկակա՞ն է, դա ոչ մի բանի չբերող գործողություն է։ Մենք ունենք բնագրերը, բնագրերը Մատենադարանում են, ում հետաքրքիր է, թող գա նայի և այդ հարցերի պատասխանն ստանա»,- ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/f476cb484e99a0dc9b46e25db3e3d87f

© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»