Փաշինյանը խոսել է երկրի անվտանգության քաղաքականության փոփոխությունների, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր փուլին անցնելու անհրաժեշտության մասին։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանի անվտանգության օրակարգում էական փոփոխություններ են տեղի ունեցել, և իշխանություններն արձանագրել են անվտանգության վերաբերյալ նախկինում ունեցած պատկերացումների տարբերությունները։
Փաշինյանի ներկայացմամբ՝ Հայաստանի անվտանգության քաղաքականության հիմքում այժմ պետք է լինի պետության լեգիտիմությունը։ Նրա կարծիքով՝ միջազգային հարաբերություններում Հայաստանի վարած քաղաքականությունը պետք է լինի իրավաչափ և հիմնավորված, քանի որ այդ դեպքում հնարավոր կլինի նվազեցնել երկրի խոցելիությունները և ավելի արդյունավետ կառավարել անվտանգության ռիսկերը։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է, որ դրանք անխուսափելիորեն փոխվելու են։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն կարող կառուցվել նախկին տրամաբանությամբ, քանի որ նախկին հարաբերությունների ձևաչափը կապված էր հակամարտության պայմանների հետ։ Եթե Հայաստանում պահպանվում է խաղաղության միջավայր, ապա երկու երկրների հարաբերությունները նույնպես պետք է համապատասխանեն այդ նոր իրողությանը։Նրա խոսքով՝ Հայաստանը մտադիր չէ խզել Ռուսաստանի հետ կապերը։ Ընդհակառակը՝ Երևանը ցանկանում է զարգացնել և խորացնել այդ հարաբերությունները, սակայն արդեն նոր միջավայրում և փոխված պայմաններում։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարաձայնությունները չպետք է վերածվեն առճակատման։ Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է իր դիրքորոշումները ներկայացնել հանգիստ և հետևողական ձևով՝ հիմնվելով լեգիտիմության և նոր իրողություններին համապատասխան քաղաքականության վրա։
«ՀՀ և ՌԴ հարաբերությունները չեն կարող լինել ինչպես նախկինը։ նախկինը լինելու համար Հայաստանը պետք է նորից կոնֆլիկտի մեջ ներգրավվի։ Քանի դեռ ՀՀ-ում խաղաղության միջավայր է՝ ՀՀ և Ռդ հարաբերությունները չեն կարող նույնը լինել»,- ասել է նա։

Բաց մի թողեք
Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․
Համաձայն եմ այս աղետաբեր իշխանությունների հետ`պետք է կենտրոնանանք մնացած հայրենիքը պահպանելու վրա
Արցախի անկումը մեկ օրվա պատմություն չէր