Այս պահին բացառիկ հնարավորություն կա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրեր ձեռք բերելու համար։ Դրա մասին Բրուքինգսի ինստիտուտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Դա վերջ կտա տասնամյակներ շարունակվող հակամարտությանը և, ըստ իս, տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի, արևելքի և արևմուտքի, հարավի և հյուսիսի երկրների միջև կապերի հաստատման առումով հսկայական հնարավորություններ կստեղծի։ Ադրբեջանը պետք է որոշիչ դեր խաղա դրանում»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Մենք դա ակտիվորեն հետամուտ ենք եղել դիվանագիտական ճանապարհով՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղության համաձայնագրերին», – ընդգծել է Բլինկենը։
«Կարծում եմ՝ դա իսկապես հասանելի է՝ հատկապես հիմա: Դրա մասին խոսել եմ ընդամենը մոտ մեկ շաբաթ առաջ Ալիևի հետ։ Կարծում եմ՝ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի շահերին»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։


Բաց մի թողեք
Պարտքի սպասարկման աճող ծախսերը և խարդախությունները ԵՄ բյուջեն վերածում են «ճնշման կաթսայի»
Արտահոսած էլեկտրոնային նամակները ցույց են տալիս AfD-ի համանախագահի կտրուկ շրջադարձը «պայթուցիկ» ազգայնական գործընկերոջ նկատմամբ
Եվրոպայի արբանյակային միաձուլումը փորձարկում է տիեզերական անկախության խթանը