08/10/2026

EU – Armenia

«Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև»

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողը, ապօրինի հատելով սահմանը, ներխուժել է տուն։ Տանտիրուհին փորձելով ինքնապաշտպանվել դանակով, վիրավորվել է ոտքից զինծառայողի կրակոցից, վնասվածքներ են ստացել նաև նրա երեխաները։

«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանախախտը հետագայում ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից։

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը շեշտել է, որ նրան պետք է դատեն Հայաստանում։ Նրա խոսքով՝ ըստ ստացած տեղեկությունների, ընթանում են բանակցություններ զինծառայողին Բաքվին վերադարձնելու շուրջ, ինչը նա կոչ է արել պաշտոնապես հերքել և ապահովել դատավարությունը ՀՀ-ում։