Պարզվում է` Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ տեղյակ էր, որ «Գագիկ Ծառուկյանը հանցագործ է եւ նստելու է», չնայած դեռ որեւէ վարույթ չկար հարուցված, եւ նա էլ պայծառատես չէ: Սակայն նրա հայտարարությունից օրեր անց քրեական վարույթն էլ հարուցվեց, Ծառուկյանին էլ կալանավորեցին, նրա ունեցվածքն էլ սկսեցին խլել:
Հրապարակ թերթը գրել է․ Պարզվում է` Փաշինյանը վարույթից դեռ շատ օրեր առաջ գիտեր, որ շուտով գործ է հարուցվելու Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, նրա հայտարարությունից օրեր անց երկուսին էլ կալանավորեցին, կապարակնքեցին նրանց հետ այս կամ այն կերպ առնչվող ընկերությունները, եւ անգամ առանց ուժի մեջ մտած դատական ակտի նրանց պատկանող արվեստի գործերը խլվեցին:
Բայց երբ հարցը վերաբերում է ադրբեջանցի հանցագործին, որն ապօրինաբար հատել է ՀՀ սահմանը, կրակել եւ ծանր վնասվածքներ է պատճառել հայ կնոջն ու նրա զավակներին, պարզվում է` Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, արդյո՞ք կդատվի, թե` ոչ, դատավճիռը կկրի Հայաստանո՞ւմ, թե՞ որեւէ այլ երկրում:
Նա շատ մեղմ լեքսիկոն է կիրառում հանցագործ ադրբեջանցու նկատմամբ, ի տարբերություն հայ քաղաքական գործիչների: Գրեթե գորովանքով է խոսում զինված անձի մասին, արդարացնում նրա գործողությունները եւ հող պատրաստում նրան արտահանձնելու համար։
«Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսներն անջատ ենք նայելու բոլոր դեպքերից: Հիմա ենթադրենք, ասում ենք՝ գերիներից մեզ տվեք, որ էս զինվորին տանք, բա որ մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու»,- ասում է նա եւ հավելում։
«Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում եւ պատիժը կկրի», չթաքցնելով իր մտադրությունը՝ ժամանակ անց հանցագործին արտահանձնելու մասով` առանց գեթ մեկ գերի հետ ստանալու:

Բաց մի թողեք
Լեգիտիմության ամբողջական բացակայություն
Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորն էլիտար «փաստաբան» ունի
Չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա