Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի թիվ 468-Լ՝ «Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում օգոստոսի 31-ի դրությամբ տրամադրվել է մոտ 44,04 մլրդ դրամի 24729 միավոր վարկ։ Ծրագրի գործողության ժամանակահատվածի արդյունքներով պայմանավորված՝ առաջացել է դրա իրականացման ժամկետի փոփոխության անհրաժեշտություն։ Մասնավորապես, ծրագրով սահմանված 2026-2027 թվականների փոխարեն առաջարկվում է այն իրականացնել միայն 2026 թվականին։
Միաժամանակ, ծրագրի գործողության ժամկետի հստակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև ֆինանսական կառույցի և շահառուի միջև վարկային պայմանագրի կնքման վերջնաժամկետը։ Այդ նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ ֆինանսական կառույցի և շահառուի միջև վարկային պայմանագիրը պետք է կնքվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։
Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է ծրագրի իրականացման ժամկետը սահմանել 2026 թվականը։ Միաժամանակ հստակեցվում է ֆինանսական կառույցի և շահառուի միջև վարկային պայմանագրի կնքման ժամկետը՝ այն սահմանելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Նշվում է, որ գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղված է ինտենսիվացմանը, պարենային համակարգերի դիմակայունության բարձրացմանը և թվային գյուղատնտեսության զարգացմանը։
Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսում։

Բաց մի թողեք
Լեգիտիմության ամբողջական բացակայություն
Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորն էլիտար «փաստաբան» ունի
Չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա