Մոտենում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությունները: Դեկտեմբերին հրավիրված ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ ՀՖՖ նոր նախագահ եւ գործադիր կոմիտե է ընտրվելու:
«Հրապարակ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է, ֆուտբոլային ակումբները դեմ են Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն, եւ ինքը հունիսին տված մի հարցազրույցում հայտարարել էր, որ չի դիտարկում կրկին առաջադրվելու հարցը:
Չնայած այս շրջանում լուրեր էին շրջանառվում, որ Մելիքբեկյանը «փոշմանել» է եւ հնարավոր է առաջադրվի, սակայն մենք տեղեկացանք, որ ՀՖՖ նախագահի հարցում իշխանությունն արդեն կողմնորոշվել է` ՀՖՖ նախագահ են ուզում կարգել հայկական արմատներով ֆրանսիացու` Դենիս Ջորկաեֆին, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբորը:
Դենիս Ջորկաեֆը Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսն է, Դեսին-Շարպիո քաղաքի փոխքաղաքապետը, եղել է ՀՖՖ նախագահի խորհրդական: Բայց այստեղ լուրջ խնդիր կա` նա հայերեն չի խոսում:
Ի դեպ, շրջանառվում է նաեւ ՀՖՖ փոխնախագահի թեկնածուի անունը: Նա նախկին ֆուտբոլիստ, այժմ ՀՖՖ Ավանի տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տնօրեն Արսեն Բալաբեկյանն է, մեր տեղեկություններով, Հակոբ Սիմիդյանի ընկերը:

Բաց մի թողեք
Լեգիտիմության ամբողջական բացակայություն
Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորն էլիտար «փաստաբան» ունի
Չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա