27/10/2026

EU – Armenia

Հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցություն անհետ կորած անձանց մարմինները գտնելու ուղղությամբ. Բերենդսեն. Լուսանկար

«Ներկայացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, բոլոր դրական հեռանկարներն ու գործընթացները, կարևորել ենք նաև սրանց արդյունքում ձևավորվող տարածաշրջանային հնարավորությունները և Նիդերլանդների ապագա ներգրավվածության պոտենցիալը»:

Այս մասին Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը:

Նիդերլանդների ԱԳ նախարարը հայտարարել է, որ Նիդերլանդները ողջունում է այն զգալի քայլերը, որ երկու երկրները կատարել են անցած տարվանից խաղաղության հաստատման ուղղությամբ:

«Մեկ անգամ ևս սատարում և աջակցում եմ այն քայլերին, որոնք Հայաստանը կատարել է այս գործընթացն առաջ տանելու համար, և գնահատանքի եմ արժանացնում այս տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը: Շատ կարևոր է, որ այս գործընթացն ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, և մենք այս հարցում աջակցում ենք ձեզ մինչև վերջ:

Այս առումով միջազգային հանձնաժողովի կողմից նաև հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցություն անհետ կորած անձանց մարմինները գտնելու ուղղությամբ»,- ասել է նա:

Հարցերի շրջանակում Բերենդսենը, մանրամասնելով ֆինանսական աջակցության նպատակը, կարևորել է այս համատեքստում վստահության կամուրջների կառուցումը, միաժամանակ նշել, որ ծրագիրը վերաբերում է նաև Ադրբեջանին, ապա նաև հույս հայտնել, որ այն խաղաղության գործընթացի մի մասը կկազմի:

«Սա հույժ կարևոր ծրագիր է, որովհետև Նիդերլանդներն ուզում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, և եթե հնարավոր լինի, նաև այլ եղանակներով»,- ասել է նա:

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ նշելով, որ այս հարցը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար, ուստի Նիդերլանդների ներդրումը այս գործում շատ ողջունելի է համարել։