ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա օգնականները հնարավորություն են տվել Բրազիլիայի նախագահի՝ ծայրահեղ աջ հայացքներ ունեցող թեկնածու Ֆլավիու Բոլսոնարուին՝ ընտրություններում կրած պարտությունից հետո մեկնել Միացյալ Նահանգներ։ Ինչպես հայտնում է «The New York Times»-ը, Սպիտակ տունը մասնավոր ինքնաթիռ է տրամադրել Բրազիլիայի նախկին նախագահի որդուն։
Ֆլավիու Բոլսոնարուն որոշել է մեկնել Միացյալ Նահանգներ այն բանից հետո, երբ Բրազիլիայի ոստիկանությունը պահանջել է հանձնել նրա անձնագրերը։ Սենատորի նկատմամբ փողերի լվացման գործով հետաքննությունը դեռ շարունակվում է։ Թեև քաղաքական գործչին դեռևս պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, ընտրություններում կրած պարտությունը նրան վտանգի տակ է դնում՝ 2027 թվականին զրկվելու խորհրդարանական անձեռնմխելիությունից։
Թերթի աղբյուրների համաձայն՝ մասնավոր ինքնաթիռը տրամադրել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյա Ջեյսոն Միլլերը։
NYT-ը հայտնել է, որ Միլլերը կապ է հաստատել Էդուարդո Բոլսոնարուի՝ Ֆլավիոյի կրտսեր եղբոր հետ, ով բնակվում է ԱՄՆ Տեխաս նահանգում։
Ընտրություններում պարտվելուց հետո սենատորը կնոջ և երկու դուստրերի հետ հատել է Արգենտինայի սահմանը, որտեղից էլ մասնավոր ինքնաթիռով մեկնել է Մայամի։
ԱՄՆ մաքսային ծառայության աշխատակիցները թույլ են տվել Բոլսոնարուին և նրա ընտանիքին մուտք գործել երկիր՝ հիմնվելով այնպիսի դրույթների վրա, որոնք սովորաբար կիրառվում են առանձին դեպքերում՝ հումանիտար նկատառումներից ելնելով։ Պարբերականը նշում է, որ ներկայում Ֆլավիոն գտնվում է Ֆլորիդայում՝ ժամանակավոր կացության թույլտվությամբ։


Բաց մի թողեք
Արյունոտ քիթ, ծեծկռտուք, շտապօգնության կանչ․ Le Figaro-ն անդրադարձել է ԱԺ երեկվա միջադեպին
Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին
Դեմոկրատները պատրաստ են Հեգսեթին «քաղաքից դուրս վռնդել»․ «The Atlantic». Լուսանկար