Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանում տնտեսական աճի, աննախադեպ թվով աշխատատեղերի ստեղծման մասին, սակայն նրա իշխանության օրոք հենց իր հայրենի Իջեւանում, Տավուշի մարզում փակվել են բազմաթիվ գործարաններ, ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրը տասնյակ աշխատատեղ էր ապահովում։
Հրապարակ թերթը գրել է․ Շուրջ մեկ տարի է՝ չեն գործում Խաչատուր Քոքոբելյանին պատկանող, Աչաջուր գյուղի տարածքում, միջպետական ճանապարհի հարակից մասում գտնվող մի քանի տասնյակ մեծ ջերմոցները, որոնցում հոլանդական վարդեր էին աճեցնում եւ Հայաստանից արտահանում։
Շուրջ մեկ տարի չի գործում՝ սնանկացել է քարի վերամշակմամբ զբաղվող Իջեւանի «Քարարտ» ձեռնարկությունը։ Արդեն մի տարի է, ինչ Դիլիջանում չի գործում իր արտադրանքով միջազգային մրցույթներում ոսկե մեդալներ շահած Դիլիջանի հանքային ջրերի գործարանը, հանքային ջրի ակունքից բարձրորակ ջուրն աննպատակ հոսում է` խառնվում Աղստեւ գետին։


Բաց մի թողեք
Ինչպես միշտ` ուշացած
Փաշինյանն Ալիեւի դուբինկան է` բութ գործիք նրա ձեռքում
Պատմական անցյալն ուրացողը չի կարող խաղաղություն հաստատել