Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ հայց է ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան։
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն։
«Առաջին անգամ Վրաստանի նախագահը հայց է ներկայացնում Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենք»-ին, այսպես կոչված, ռուսական օրենքին (համանման օրենք վերջերս ընդունվել է նաև Ռուսաստանում-Խմբ.), որը չի համապատասխանում Սահմանադրությանը», – ասել է քարտուղարը:
Մսխիլաձեն հավելել է, որ նախագահը վիճարկում է օրենքի մի քանի նորմեր և որոշ հոդվածներ։ Նրա խոսքով՝ օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին, ըստ որի՝ իշխանության բոլոր թևերը, իրենց իրավասությունների շրջանակում, պետք է ամեն ինչ անեն հանրապետությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրելու համար։
Գործով մեղադրյալը լինելու է խորհրդարանը:






Բաց մի թողեք
Ակնթարթային հուժկու հարված կլինի Իրանին, լայնածավալ պատերազմ՝ դժվար թե
Մասկը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Starlink-ի օգտագործումն ԱԹՍ-ների համար արգելափակվել է
Գերմանիայի պաշտպանության նախարարն ասել է, թե ինչ կլինի, եթե Բեռլինը չաջակցի Կիեւին. Լուսանկար