23/12/2024

Հրանտ Բագրատյանի դատավարությունը վերածվեց լեզվաբանական ու գրականագիտական դասախոսության. Լուսանկար

Հրանտ Բագրատյանի դատավարությունը վերածվեց լեզվաբանական ու գրականագիտական դասախոսության, որտեղ և՛ բառիմաստներն էին հոմանիշային ցանկով քննարկվում, և՛ փոխաբերություն ու այլաբանությունն էր բացատրվում, ներկայացվում կոնտեքստի կարևորությունը, քաղաքական հռետորաբանության դերը բառիմաստը հասկանալու համար։

Եվ այդ ամենը համեմվեց Թումանյանի ընթերցմամբ ))) Իսկականից վաու )))

Մեղադրող կողմն, իհարկե, էնքան բանիմացություն չուներ, որ գոնե խաղարկեր կոնոտացիոն իմաստի հարցը, թեպետ նման դեպք արդեն եղել ա Նարեկ Մալյանի դատի ժամանակ ))

Բագրատյանը հրաշալիորեն օգտագործեց մեղադրյալի ամբիոնը քաղաքական ելույթի համար, մալատո՛կ՝ էս իշխանությունը պիտի՛ հեռանա։

Բայց Բագրատյանը նախկին վարչապետ ա, հայտնի մարդ, թիկունքին՝ մամուլ, որը հենց նկարել ա դատը։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ ա կատարվում, երբ սովորական քաղաքացին ա ընկնում սրանց ձեռը։ Հա՛, պատկերացնում ենք, իմացել ենք, թե ոնց են ոստիկանները ձերբակալվածին թողել մեքենայում, որ իրանցից դիմակավորվածները գան ու խոշտանգեն։

Ու տեսնում ենք, թե ինչ ա լինում, երբ ընդդիմախոսների հանդեպ վայրենի ատելությամբ ու վրեժխնդրությամբ լցվածն ա իշխանության գլուխ՝ դաժան հաշվեհարդար ու նսեմացում։ Որը գործադրում ա անգամ իր երբեմնի դաշնակից, խմբակցության անդամ ու հետը հաց կերած մարդու հանդեպ։

Իսկ թե ի՞նչ բառ էր քննարկվում՝ չեմ սփոյլում, նայեք, շատ լավն ա։

Հրանտ Բագրատյանի դատավարությունը վերածվեց լեզվաբանական ու գրականագիտական դասախոսության