Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 27-ին գրավոր ընթացակարգով քննել է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության և մերժել է այն:
Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Արդարադատության նախարությունից։
Դատարանը Առուշ Առուշանյանին ազատազրկելու Պրոբացիոն ծառայության միջնորդությունը կքննի սեպտեմբերի 3-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի բողոքը՝ Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ:
Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը, ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ:
Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։


Բաց մի թողեք
Ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին․ մանրամասներ. Տեսանյութ
Կրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել
Նիստը էլի չկայացավ