Սեպտեմբերի 6-8-ը Երևանը կարդալու է. գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը միավորել է գրքասերներին, ընթերցողներին ու հրատարակիչներին:
Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանը երկրորդ տարին անընդմեջ ստանձնել է փառատոնի գլխավոր հովանավորի դերը: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ այս երեք օրերի ընթացքում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կունենան գրատոնը վայելելու բոլոր հնարավորությունները:
«Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին: Շատ հաճախ իրենք հենց նույն անձինք են: Գրքի արժեքը գնահատող մարդն է, որ հոգատար կարող է լինել իր քաղաքի, բակի, շենքի նկատմամբ և, իհարկե, ներդաշնակ ու համերաշխ՝ իրեն շրջապատող մարդկանց հետ: Գրքի անսահման բարիքից օգտվողն է, որ կարող է զարգացնել քաղաքն ու ապրեցնել այն: Այս առումով շատ ուրախ եմ, որ փառատոնը ևս մեկ առիթ է՝ գրքի և մեր սիրելի քաղաքի անբաժանությունը խորհրդանշելու համար»,- նշել է քաղաքապետը:
Գրքի և ընթերցանության հանրահռչակմանն ուղղված Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրեր է իրականացնում: Քաղաքի գրադարանների համար էլ շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվել:
Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի շրջանակում նախատեսված է 32 միջոցառում: Գրքի տոնավաճառ՝ 20-40% պարտադիր զեղչով՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում, գրական մրցույթ, թատերական ներկայացումներ ու տարաբնույթ այլ միջոցառումներ. բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:


Բաց մի թողեք
Ռուս – եվրոպական երկակիությունը Վլ․ Նաբոկովի մոտ չի բախվում՝ այն պարում է․ Նրա ծննդյան օրն է այսօր
Երբ աղջիկս դառնում է մեծ․ Նամակ՝ կյանքի բեմ մտնելուց առաջ, Չապլինի ծննդին՝ նրա ոճով
Եվրոպական կինոարդյունաբերությունը մեղմ ուժ է, որը արժե սուբսիդավորել. Օսկարակիր պրոդյուսեր