Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, գտնվել է հոր խնամքի տակ, քանի որ մոր պայքարը՝ վերցնել երեխային, ապարդյուն է եղել։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
«Երեխան խաղացել է բացառապես հեռախոսային խաղեր, ամբողջ գիշեր չի քնել, միայն լուսադեմին մի քանի ժամ է աչք փակել, նորմալ սնունդ չի ստացել՝ կերել է չիփսեր ու սնիկերսներ, խմել կոկա-կոլա կամ նույնատիպ ըմպելիքներ, եկել հասել է ինձ՝ ծայրահեղ հյուծված, լրջագույն հոգեբանական խնդիրներով:
Ամեն դեպքի հետ աշխատելիս ինձ թվում է, որ սա վերջն է, և ես ավելի սարսափելի ծնողի կամ ավելի մեծ անտարբերության հասարակության և հատկապես պետական մարմինների կողմից չեմ հանդիպի, բայց ոչ, յուրաքանչյուր նոր դեպք շարունակում է ինձ ցնցել։
Լավ, որտե՞ղ են պետական մարմինները, ինչո՞վ են զբաղված, լույսի նման երեխային հասցրել են ծայրահեղ վիճակի»,- ահազանգում է իրավապաշտպանը:
Բաց մի թողեք
Ֆիշինգային խաբեության նոր մեթոդ List.am-ում. Լուսանկարներ
Yandex Armenia-ն իրական ժամանակում ցույց կտա Երևանի ողջ վերգետնյա հանրային տրանսպորտի երթևեկությունը․ Լուսանկարներ
Ինչ է պետք իմանալ Սոնա Մնացականյանի վրաերթի վճռի մասին․ Լուսանկար