Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար:
«Սիրելի հայրենակիցներ, Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար»,- գրել է Կառավարության ղեկավարը:
Նշենք՝ Դավիթ Խուդաթյանը զբաղենում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը այս տարվա հունվարի 11-ից, իսկ մինչ այդ նա Արմավիր համայնքի ղեկավարն էր:
Օրերս ՀՀ վարչապետը տեղեկացրել էր, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:
Մասնավորապես՝ պաշտոնից հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ազատման դիմումներ են գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Բաց մի թողեք
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի՝ անկախ նրանից՝ օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում. Տեսանյութ