Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, որը Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը՝ Քոչարյանը նշեց՝ միանշանակ անվտանգային թեմայով է, և հանրությունն այդ մասին կիմանա:
«Ես՝ որպես հանձնաժողովի անդամ, տեղեկացված եմ, բայց չեմ կարող այդ մասին բարձրաձայնել: Կոռուպցիոն թեմայով չէ, այլ ավելի մեծ վտանգ ներկայացնող է»,- ասաց Քոչարյանը:


Բաց մի թողեք
Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին
Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ
Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս»