Մարտի 31-ի Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:
Վերահսկողության արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից կոչ է արվում բոլոր սպառողներին՝ իրացման ցանցում կասկածելի թարմությամբ ձու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով կամ գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջին:
Բաց մի թողեք
ՀՀ-ում մեծ չափերի է հասել մայրացու ոչխարների արտահանումը,կարող է վնասներ հասցնել տնտեսության ճյուղին
Սեպտեմբերի 6-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Դոլարը թանկացել է, ռուբլին էժանացել
Սեպտեմբերի 5-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին էժանացել է