Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարություններին:
«Ալիևի հոխորտալից հարցազրույցում չափազանց տեսանելի են նաև վախեր… Տեսնես մեր երկրում գոնե մի պետական հաստատությունում նրա ելույթների ինտենտ անալիզ արվո՞ւմ է, որը երբեմն բացահայտում է ագրեսիվ վարքագծերի հիմքում ընկած բոլոր վախերը:
Կոնտենտ ու իվենթ անալիզների մեթոդների մասին էլ չասեմ…. Բաներ, որոնք հորդորել եմ անել ոչ միայն 2018-ից, առաջ, այլ նաև՝ անմիջապես հետո…
Ինչքա՞ն է հնարավոր նույն բանն ասել, առաջարկել ու թևաթափ չլինել, հըն։
Չեք անում, չեք կարողանում անել, մասնագետ չունե՞ք, գոնե անողներին պատվեր իջեցրեք… Այլ երկրներում ոնց են նման լուրջ ու գիտատար գործերը պատվիրում:
Ամեն ինչի համար փող կա՞, դրա համար չկա՞»,- գրել է Սաֆարյանը:
Հիշեցնենք՝ Ալիևը սպառնացել է, թե Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, իսկ Ֆրանսիան և նրան զենք մատակարարող մյուս երկրները պետք է խզեն և չեղյալ համարեն այդ պայմանագրերը:
Բաց մի թողեք
ՔՊԿ Վարչության ապագա կազմն՝ ըստ նիկոլիզմի շկալայի․ Հովիկ Աղազարյան
Ձեզ այժմ տվել են Մասիսի նկարով և Մկոյով զբաղվելու ժամանակավոր օրակարգ, իսկ խորքում ․․․
Հայաստանում Թուրքիայի դեսպանի մրցույթը հայտարարվում է բացված