ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ծովինար Թադևոսյանին Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակելուն:
«Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ շատ վաղուց, և դա ևս մեկ երաշխիք կամ հիմք է եղել, որպեսզի ես, հանգիստ սրտով, կարողանամ առաջարկել նրա թեկնածությունը: Ընկերուհին շատ լայն հասկացություն է, ՀՀ-ում բոլորը բոլորին գրեթե ճանաչում են, և կարծում եմ, որ անձնական վստահության դաշտը ևս կարևոր է այդպիսի պատասխանատու պաշտոնում առաջարկելու համար:
Ես Թադևոսյանի թեկնածությունն առաջարկելը գտել եմ հարմար՝ ելնելով մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ մարդու կենսագրությունից, պրոֆեսիոնալ հատկանիշներից, կամային հատկանիշներից, սոցիալական կապերից և այլն: Եվ կարծում եմ՝ մոտ ապագայում տիկին Թադևոսյանն իր աշխատանքով ցույց կտա, որ իրապես արժանի է եղել այդ նշանակմանը»,- ասել է Գալյանը:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 8-ի որոշմամբ՝ Ծովինար Թադևոսյանը նշանակվել է ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։







Բաց մի թողեք
Արարատ Միրզոյանը հայտնել է՝ երբ կմեկնարկի TRIPP-ի շինարարությունը
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում
ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը