Այսօր՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 1-ին դասակի պարեկներ Սամվել Մեթոյանն ու Արա Մուրադյանը ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Սևան-Երևան ավտոճանապարհին դեպի Սևան ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ հատվածի անիվը վնասված է և վարորդը հավանաբար չի զգացել այն ու այդ վիճակով մեքենան վարում է՝ պահպանելով թույլատրելի արագությունը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենում են ավտոմեքենային, ձայնային ազդանշանով կանգնեցնում են ավտոմեքենան ու մինչ վարորդը պարեկներին է փորձում ներկայացնել վարորդական իրավունքի վկայական, պարեկները նրան հայտնում են, որ իրեն կանգնեցրել են, քանի որ ավտոմեքենան նա վարում է՝ անվադողերից մեկը «տրաքած»։







Բաց մի թողեք
Ավինյանը՝ տուժողներին փոխհատուցում չի տալիս, բայց 50 միլիոն դրամ է դուրս գրել պարգևատրման համար
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել
Իրականում էժան տոմսեր չկան, չեն եղել․ Լուսանկար