Այս տարի կվերանայենք Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը:
2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն անդրադարձավ նաև ծառայության բերած փոփոխություններին:
«2024-ին Հայաստանի հյուսիսային հատվածն արդեն սպասարկում ենք Գյումրու նորաստեղծ օպերացիոն կառավարման կետից: Այս տարվա ընթացքում ամբողջ հանրապետությունը կընդգրկվի այս միասնական ծառայության շրջանակներում: Օպերատիվ կառավարման նոր կենտրոնի աշխատանքները՝ վերանորոգման և հագեցման,այս տարի արդեն մեկնարկել են»,- ասաց նա և հավելեց՝ ծառայության գործունեության արդյունքում միջինում 4 րոպեով կրճատվել է կանչի ժամանակը:

Բաց մի թողեք
Կա 4 զոհ, 1 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Լուսանկար
2-ամյա երեխան ընկել է ջրի տարայի մեջ, ջրահեղձ եղել. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Կոտայքում «Նիսսան»-ը բախվել է ծառերին. կան 4 զոհ, 1 վիրավոր. Լուսանկար