10/03/2025

Մահացել է բռնցքամարտի վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը. Լուսանկար

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են․

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 80 տարեկանում կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի նվիրյալներից մեկը` վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը։ Նա եղել է Հայաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկը։ Դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ մրցանակակիր։

Դերենիկ Ոսկանյանը գլխավորել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները, երկար տարիներ եղել է Դինամո մարզական ընկերության գլխավոր մարզիչն ու պատրաստել է բազմաթիվ տիտղոսակիր բռնցքամարտիկներ, ովքեր մեծ պատիվ են բերել Հայաստանին ու հայկական սպորտին։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կիսում է կորստի ցավը` փաստելով, որը նրա մահը կորուստ է ոչ միայն նրա հարազատների ու սաների, այլև ամբողջ հայկական բռնցքամարտի աշխարհի համար։