Թուրքական «Hurriyet Daily» կայքի գլխավոր խմբագիր Սերքան Դեմիրթաշը հեղինակային հոդված է հրապարկել Հայաստան կատարած այցի վերաբերյալ։
Հեղինակը, հղում անելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է, որ Մարգարա-Ալիջան սահմանային դարպասի բացումը շրջադարձային նշանակություն կունենա։ Ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։
Սերքան Դեմիրթաշը նաև հավելել է, որ Անկարան դեռևս առայժմ կյանքի չի կոչում 2022-ին ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հոդվածի հեղինակը նշում է, որ Անկարան թեև չի առարկում սահմանի բացմանը, բայց սպասում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների արդյունքներին։
Նա նաև շեշտում է, որ երկու հարևան երկրների միջև ուղիղ կապի հաստատումը կամրջելու է եվրոպական և եվրասիական տնտեսական գոտիները։ Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Բաց մի թողեք
Ռուսաստանը հարձակվելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա
Կհաղթի՞ Վարշավան ԵՄ մաքսային գրասենյակի նստավայրի համար մրցույթում
Ռուսաստանը թունավորել է Նավալնիին՝ հինգ եվրոպական երկրների գիտական եզրակացությունները