Մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ավրորա» սննդի կետում ամուսինների միջև կռիվ է և ծեծում են նաև պահակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին՝ Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Սուրեն Մ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01։20-ի սահմաններում իրենց սննդի կետում՝ պահակի համար նախատեսված սենյակում, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Անդրանիկ Գ․-ն, 45-ամյա Նվեր Մ․-ն և 43-ամյա Վալերի Ս․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։
Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքերի արդյունքում վիճաբանության մասնակիցներ Նվեր Մ․-ն, Վալերի Ս․-ն և Անդրանիկ Գ․-ն ներկայացել են ոստիկանության Արտաշատի բաժին։

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը