Գերմանիայի նոր կանցլերի աշխատակազմի ղեկավար Թորսթեն Ֆրայը հայտարարել է, որ Եվրոպան պետք է դուրս գա «հարմարավետության գոտուց» և կիրառի Ռուսաստանի դեմ իսկապես ցավոտ պատժամիջոցներ՝ ներառյալ ռուսական գազի և ուրանի ներմուծման արգելքը, ինչպես նաև սառեցված ռուսական պետական ակտիվների օգտագործումը։
«Սրանք այն քայլերն են, որոնք իսկապես կվնասեն Ռուսաստանին և կծառայեն պատժամիջոցների իրական նպատակի իրականացմանը»,– ասել է Ֆրայը՝ ընդգծելով, որ ԵՄ հաջորդ պատժամիջոցների փաթեթը պետք է լինի ուժեղ՝ եթե դրանք նույնիսկ վնասեն որոշ անդամ պետությունների շահերին։
Ֆրայը նաև հայտարարել է, որ Պուտինը խաղաղություն չի ցանկանում, և Ստամբուլում կայացած վերջին բանակցությունների ընթացքում էլ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումները ոչ միայն չդադարեցին, այլև ուժեղացան։ «Նա պարզապես ժամանակ է ձգում՝ հույս ունենալով, որ կարող է ռազմական ճանապարհով հասնել իր նպատակներին»,– ընդգծել է նա։
Կանցլեր Մերցի աշխատակազմի ղեկավարը չի բացառել, որ Գերմանիան կարող է ավելացնել Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնությունը՝ այս տարվա 8 միլիարդ դոլարի նախնական բյուջեից բարձր։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի