«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բաքվի դատարանում շարունակվում է մեր հայրենակիցների նկատմամբ «դատավարությունը»։
Վերջին դատական նիստում հերթական շինծու մեղադրանքներն են ներկայացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իբր 2020թ․պատերազմի ժամանակ քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել մի շարք բնակավայրերում, այդ թվում Աղդամում։
Ալիևյան թատրոնը այն աստիճանի է հասել, որ «մոռանում են» պատերազմի ժամանակագրությունն ու իրադարձությունները։
Աղդամը մինչև 2020թ․ նոյեմբերի 20-ը եղել է հայկական վերահսկողության ներքո և պատերազմի ժամանակ որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել։
Սրանք փաստեր են, որոնք պետք է դառնան Հայաստանի իշխանությունների պատասխանը՝ ուղղված առաջին հերթին միջազգային հանրությանը, ովքեր պետք է հստակ գնահատական տան այս ամենին»։

Բաց մի թողեք
Էս հո գաղութ չի էս ԱԺ-ն․Գեղամ Մանուկյան
Այսօր հետաքրքիր է լինելու․ առջևում են դեռ ելույթները. Նարեկ Կարապետյան
Էդգար Ղազարյանը հստակ ասաց՝ վայր դնելու է մանդատը, թե՝ ոչ