Հունիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները Ազատության Հրապարակում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել օտարերկրյա քաղաքացի 52-ամյա Ի. Կ.-ն, ով ներկայացել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներից մեկի աշխատակից և հայտնել է, որ անհայտ անձը Ազատության հրապարակում ձեռքերով դիպչել է իր կնոջ՝ 46-ամյա Ե. Լ.-ի մարմնի տարբեր հատվածներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի տեղակալ Վազգեն Թադևոյանի գլխավորությամբ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ա. Շահնազարովը, ում Ազատության հրապարակից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ա․ Շահնազարովի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Եկեղեցու հարևանությամբ սպանված տղան պայմանագրային զինծառայող էր. բացառիկ մանրամասներ
Ողբերգական ավտովթար․ մետաղի ջարդոնի վերածված մեքենայից դուրս են բերել տղամարդու մարմին. Լուսանկար
Խոշոր վթար, Շենգավիթում բախվել են «Toyota» ու «Jeep», 4 վիրավnրներից մեկն անչափահաս է․ Լուսանկար