Լեհաստանը մտադիր է համոզել ԵՄ գործընկերներին՝ վերացնել կամ զգալիորեն սահմանափակել Վրաստանի քաղաքացիների առանց վիզայի մուտքը Միության տարածք։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Սեյմում ունեցած ելույթի ընթացքում։
«Ես արդեն զրուցել եմ ԵՄ գործընկերների հետ այս հարցի վերաբերյալ, և մենք գործընթացում ենք՝ ստեղծելու անհրաժեշտ մեծամասնությունը, որպեսզի սահմանափակենք կամ չեղարկենք Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը»,— ասել է Տուսկը։
Վրաստանի և Եվրոպական Միության հարաբերությունները սկսել են լարվել մեկ տարի առաջ, երբ Թբիլիսին ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Բացի այդ, անցած աշնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները նույնպես հարցեր էին առաջացրել։
Այս տարվա հունվարին էլ ԵՄ-ն կասեցրեց վրացի դիվանագետների և պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը։ Մի շարք Եվրոպական երկրներ նաև սանկցիաներ կիրառեցին վրացի պաշտոնյաների նկատմամբ։






Բաց մի թողեք
Թրամփն օր է տվել ընդամենը
Ապրեք, Թրամփ․ Կիևն արձագանքել է
Խաղաղության համաձայնագիրը Ուկրաինայում կարող է ապահովել խաղաղությունը տարածաշրջանում հաջորդ 50-70 տարիների ընթացքում․ Ֆիդան