Երեկ՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 46 խումբը կլինիկական մահ ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 12-ամյա Գոռ Ա.-ն է, ով տեղափոխվել է «կլինիկական մահ» ախտորոշմամբ և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրում էլ գրանցվել է նրա կենսաբանական մահը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաց մի թողեք
«Ժամկետնանց դեղերի վաճառք»․ հսկողություն՝ «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում
Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
Առողջապահական ապահովագրություն կամ «ձրի օպերացիա» փուչիկը